Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարությունն տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 28-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ-ի ու ԻԻՀ-ի միջև առևտրաշրջանառությունը զգալիորեն աճել է՝ գերազանցելով 2022 թվականին 700 մլն ԱՄՆ դոլարը։
Կողմերը համակարծիք էին, որ առկա են նախադրյալներ այս ցուցանիշն առավել բարձրացնելու, իսկ համագործակցությունն առավել բազմակողմանի դարձնելու համար։
Իրանական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը ոչ միայն որպես վաղեմի բարեկամ երկիր և հետաքրքրված է համագործակցությունն ընդլայնելու, ինչպես նաև Հայաստանի միջոցով դեպի ԵԱՏՄ այլ անդամ երկրների շուկաներ դուրս գալու հնարավորություններով։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը և տնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում իրանական ընկերությունների ներգրացմանը։