ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Մեկնարկել է Orion Summit 2023 ներդրումային գագաթնաժողովի մասնակիցների գրանցումը

Orion Worldwide Innovations-ը ներկայացրել է Orion Summit 2023 գագաթնաժողովի պաշտոնական կայքը, որտեղ պարբերաբար կհամալրվի միջոցառման օրակարգի, գործընկերների, բանախոսների մասին տեղեկատվությունը:

Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին՝ Նյու Յորքում, «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով:

Միաժամանակ, կայքում արդեն հասանելի են Orion Summit 2023-ի գրանցումները՝ հայտը լրացնելու միջոցով:

«Քանի որ Նյու Յորքում մեծ միջոցառման կազմակերպման նախապատրաստական աշխատանքները ժամանակ են պահանջում, մենք այս տարի ավելի վաղ ենք հայտարարում գրանցումների մասին, որպեսզի մասնակիցները նույնպես ժամանակ ունենան պատրաստվելու, մեր ընկերությունն էլ իր հերթին կարողանա օգնել հրավերների եւ մուտքի թույլտվության հարցում: Ուրախ եմ նաեւ հայտնել, որ մինչեւ մարտի 15-ը գրանցվողների համար հայտարարված է Early Bird-վաղ շրջանի գրանցումը»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր, տնօրեն Դիանա Արզումանյանը:

Orion Summit 2023-ը կտեւի 4 օր, կընդգրկի գագաթնաժողովը եւ այցելություններ աշխարհի խոշորագույն ֆինանսական, տեխնոլոգիական ընկերություններ, համալսարաններ, վենչուրային ֆոնդեր, ընտանեկան գրասենյակներ, հանդիպումներ ու քննարկումներ նորարարությունների եւ ներդրումների մասին:

Նախորդ միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը՝ Orion Summit 2022-ը տեղի է ունեցել Երեւանում, հունիսի 22-ին։ Այս տարվա գագաթնաժողովը նախորդի նպատակների՝ ներդրումային բանկինգի, ստարտափ էկոհամակարգի զարգացման եւ «Թվային Ջուղա Ցանցի» իրագործման ճանապարհի շարունակությունն է:

Աղբյուրը՝ banks.am

Կիսվել նյութով