Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 28-ին մասնակցել է USAID (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանի գործարար միջավայրի բարելավում ծրագրի կողմից մշակված «Ներդրումային հակախթանները հարկային օրենսդրությունում» վերլուծության ներկայացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետևյալ հարցերը․
1. առավել էական ներդրումային հակախթանների և դրանց բարեփոխումների առաջարկությունների ներկայացումը,
2. ներդրումային արտոնությունների նոր, վերանայված համապարփակ համակարգի ձևավորման անհրաժեշտությունը,
3. առկա և պոտենցիալ ներդրողների մոտ մտահոգություն առաջացնող և օտարերկրյա ուղղակի ներդրումները չխթանող օրենսդրական դրույթների վերհանումը։