ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Հանդիպում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 3-ին ընդունել է ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրիստինա Քվինին։

Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորվել է ակտիվ համագործակցություն, և հույս հայտնել, որ նրա առաքելության ընթացքում հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները տնտեսության ոլորտում կշարունակեն խորանալ և ընդլայնվել:

Այնուհետև կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը, Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի շրջանակում (Trade and Investment Framework Agreement — TIFA) գործողությունների ակտիվացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գործարար կապերի ամրապնդման նպատակով համատեղ գործարար համաժողովների կազմակերպմանը։

Կիսվել նյութով