ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Նախարար Վահան Քերոբյանը Գյումրի քաղաքում մասնակցել է «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Գյումրի քաղաքում մասնակցել են «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին
արտահանողներին անհրաժեշտ աջակցությանը, ազատ տնտեսական գոտիներին, լաստանավային հաղորդակցությանը, դրամի փոխարժեքին, ինչպես նաև «չոր նավահանգստի» նախագծին:

Պատասխանելով գործարարների հարցերին նախարար Վահան Քերոբյանը նշել է. «Մեզ համար կարևոր է առաջին ձեռքից լսել այն պրոբլեմները, որոնց բախվում է բիզնեսը: Կառավարության նպատակն է ստեղծել բարձրակարգ քաղաքաշինական միջավայր, որտեղ կատարված ներդրումները իմաստալից լինեն և հաճելի միջավայր ստեղծեն, թե՛ տեղի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար:
Իսկ ինչ վերաբերում է «չոր նավահանգստի» նախագծի իրականացմանը, ապա կարծում եմ, որ այն պետք է դառնա Գյումրիի արդյունաբերության վերածննդի մի նոր էջ» :

Կիսվել նյութով