Վերջնաժամկետը հուլիսի 28
Տեխնոլոգիական ստարտափների համար աջակցման ծրագիր UNICEF-ի կողմից
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Նորարարական Հիմնադրամը փնտրում է (https://www.unicefinnovationfund.org/apply/frontier-tech-solutions) իր գործունեության ենթակա երկրներում ( այդ թվում Հայաստան) գրանցված, նախնական մակարդակում գտնվող այնպիսի տեխնոլոգիական ստարտափների, որոնք առաջարկում են առավել խոցելի երիտասարդների ու երեխաների կյանքի բարելավման նորարարական լուծումներ։
Հիմնադրամը նշյալ ստարտափներին առաջարկում է ներդրումների փաթեթ եւ այլ աջակցություն։