Նախարար Վահան Քերոբյանն այցելել է սուրճի վերամշակմամբ զբաղվող «Ռոյալ Արմենիա» ընկերություն՝ տեղում ծանոթանալու արտադրական կարողություններին։Ընկերության ղեկավարների ուղեկցությամբ նախարարը շրջել է արտադրամասով, քննարկել սուրճի արտադրության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները։
«Ռոյալ Արմենիա» ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Տնտեսության արդիականացման միջոցառումից և ձեռք բերել փաթեթավորման հոսքագիծ։ Առաջիկա նպատակներից է ձեռք բերել նոր սարքավորումներ, ինչպես նաև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը։
Նախարարը ընկերության ղեկավարներին ներկայացրել է նաև «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի օժանդակության տրամադրման կարգը և պայմանները: