ARMSME

Մարտի 18-19-ը Երևանում կանցկացվի Move2Armenia Market-ը

Մարտի 18-19-ը Երևանի կենտրոնում կանցկացվի Move2Armenia Market-ը:

Երկօրյա գարնանային market-ը կտեղակայվի Երևանի հենց կենտրոնում՝  Մաշտոցի պողոտայում գտնվող Դիանա Աբգար զբոսայգու  ընդարձակ վերանդայում: Առկա է լինելու մեծ տեսականի, փոքր տեղական արտադրություններ և խոշոր բրենդներ, լոկալ և ժամանած, երիտասարդ և փորձված ձեռներեցներ: Բոլորը հավաքվելու են մեկ վայրում՝ Move2Armenia Market-ում՝ մարտի 18-19-ը անմոռանալի դարձնելու նպատակով:

Այն լոկ տոնավաճառ չէ, այլ խոշոր քաղաքային իրադարձություն՝ տեղական DIY բրենդներով, որոնք պատրաստել են ամենատարբեր ապրանքներ՝ նորաձև հագուստ և գեղեցիկ սպասք, բնական կոսմետիկա և յուրահատուկ զարդեր: Move2Armenia market-ը տոն է Երևանի բոլոր բնակիչների և հյուրերի համար՝ գեղեցիկ դեկորով, վառ մթնոլորտով, կոլորիտային երաժշտությամբ և համեղ ուտեստներով:

Միջոցառման նպատակն է մեկ հարթակում համախմբել հարյուրից ավելի բրենդներ և ծանոթացնել միմյանց հետ, ինչպես նաև այն թույլ կտա մասնակից ձեռներեցներին pop-up ձևաչափով ներկայանալ լայն լսարանին:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Move2Armenia:

Move2Armenia market-ի կազմակերպիչներն են Move2Armenia-ն և Անաստասիա Ակշովան (Table for friends, Backyard Market):

Գրանցվելու համար այցելեք ՝ այստեղ 

Բոլոր նրանք, ովքեր կհասցնեն գրանցվել, իքնաբերաբար կմասնակցեն մարկետի մասնակիցների նվերների խաղարկությանը: 

Կիսվել նյութով