ARMSME

Համագործակցության հուշագիր է ստորագրվել էկոնոմիկայի, ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունն տեղեկացնում է, որ մարտի 10-ին ՀՀ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

Համագործակցության հուշագրի համաձայն, Հայաստանի պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

«Հայաստանի պետական մարմինները կարևորում է տեխնոլոգիական ծառայությունների մատակարարման համաշխարհային առաջատար ընկերությունների փորձը, ինչպես նաև քայլեր է ձեռնարկում Հայաստանի հանրակրթական դպրոցներում կրթության մակարդակի բարելավման, կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրման համար: Եվ մենք պատրաստ ենք ստեղծել բարենպաստ պայմաններ և մշակել աշխատանքային պլան՝ ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education ծառայությունների և գործիքակազմի ինտեգրումն ապահովելու համար, կապահովի համապատասխան ռեսուրսներ՝ ինտեգրման ծառայությունների մատակարարման համար», — նշել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մենք կարևորում ենք մեր հայրենիքում՝ Հայաստանում, կրթական համակարգի թվայնացման, դրա արդյունքում կրթության որակի բարելավման, հեռավար կրթության զարգացման անհրաժեշտությունը: SADA-ն կապահովի ՀՀ կրթական համակարգում Google Workspace for Education գործիքակազմի և ծառայությունների ինտեգրումը, կներդնի Chrome OS-ը և Chrome OS սարքերը՝ Google-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ», — ստորագրման արարողությունից հետո նշել է SADA-ի Նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը։

SADA-ն նաև կտրամադրի ռեսուրսներ՝ նախագծի կառավարումը, ճարտարագիտությունը, փոփոխությունների կառավարման կարգերն ապահովելու համար, կաջակցի ՀՀ պետական մարմիններին՝ արտոնագիր ստանալու հարցում, համապատասխան Google-ի որակավորման պայմաններին:

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների առաջատար և Google Cloud-ի լուծումները մատակարող մրցանակակիր ընկերություն է: Ունենալով թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի, Հայաստանի, ինչպես նաև ՄԹ-ի և Իռլանդիայի գրասենյակներում՝ SADA-ն դիրքավորվել է այնպես, որ կարողանա ամենուր մոտ լինել իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին:

SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 5 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ Ընկերությունը 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և երեք տարի անընդմեջ՝ Ամերիկայի լավագույն 50 աշխատատեղերի ցուցակներում։

Կիսվել նյութով