րանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում հունիսի14-17-ը կայանալիք «VivaTech 2023» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2023թ. մարտի 20-ը:
Մասնակցության հայտը կարող եք լրացնել հետևյալ հղումով.
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է «ՀԱՅԱՍՏԱՆ» միասնական տաղավարի տարածքի վարձակալության, նախագծման, կառուցապատման և մուտքի տոմսերի ծախսերը, ապահովում է ներկայացվող ընկերությունների տեղեկատվական արշավը։ Մնացյալ ծախսերը (ավիատոմսեր, կեցություն) հոգում են ընտրված ընկերությունները։
Ցուցահանդեսի թեմատիկ բաժինների, ինչպես նաև միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող ել անցնել հղումով` https://vivatechnology.com/:
Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝ 010 590163, 010 590162 հեռախոսահամարներով։
Աղյբուր՝