ARMSME

Նախարարը մասնակցել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան ամփոփ ժողովին։

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 17-ին մասնակցել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան ամփոփ ժողովին։

Ողջունելով միջոցառման մասնակցիներին՝ նախարարը կարևորել է պետության և գործարար համայնքի միջև երկխոսությունը, որում նշանակալի դեր ունեն ոլորտային ասոցիացիաները։

«2022թ․ Հայաստանի տնտեսությունում գրանցվել է աննախադեպ տնտեսական աճ, ինչին նպաստել են արդյունաբերության, առևտրի՝ ներառյալ ծառայությունների ու շինարարության ոլորտներում գրանցված աճը։ 2022 թվականին իրականացված շինարարության ծավալը կազմել է 541․1 մլրդ ՀՀ դրամ, աճը նախորդ տարվա համեմատ՝ 12.5%»,- նշել է նախարարը։

Կիսվել նյութով