ARMSME

Դասընթաց՝ աշխատանքային օրենսդրության և կադրային գործի վարման առանձնահատկությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ.-ի մարտի 23-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսդրություն և կադրային գործի վարման առանձնահատկություններ» թեմայով 1-օրյա  դասընթաց: 
Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր: 

Դասընթացի արժեքը կազմում է 16 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989, 060 844 951 հեռախոսահամարներով:

Կիսվել նյութով