ARMSME

Վահան Քերոբյանը ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտի ձեռքբերումներն ու առաջնահերթությունները և անդրադարձել պետության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ Տնտեսության արդիականացման միջոցառմանը և ՀՀ-ում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման (կոնսոլիդացիայի) աջակցության 2023-2025 թվականների ծրագրին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրազիլական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման և ներդրումային հնարավորություններին։

Նախարարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը Բրազիլիայի համար կարող է կամուրջ հանդիսանալ բրազիլական արտադրանքը դեպի այլ երկրներ արտահանելու համար։

Կիսվել նյութով