Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքն տեղեկացնում է, որ կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը և դրանից բխող 2023-2028 թվականների գործողությունների ծրագիրը։
Ռազմավարությունը նպատակաուղղված է սննդամթերքի անվտանգությունն ապահովող համակարգի կատարելագործմանը, որը կնպաստի ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչը նվազագույնի կհասցնի սննդային գործոնով պայմանավորված սպառողների առողջության վրա ազդեցության ռիսկերը, ինչպես նաև տեղական արտադրության սննդամթերքի մրցունակության բարձրացմանը՝ արտաքին և ներքին շուկաներում։