ARMSME

Հանդիպում-քննարկում GPS համակարգի միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ

Հանդիպման ընթացքում ԱՄՆ առևտրի ներկայացուցչի (USTR) Եվրոպայի և Միջին Արևելքի գրասենյակի տնօրեն Ջեյսոն Բանթինը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչի արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP) հարցերով փոխտեղակալ Լորա Բուֆոյը ներկայացնելու են ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման վերաբերյալ շնորհանդես, որին հաջորդելու է գործարարների հետ տվյալ համակարգից օգտվելու, դեպի ԱՄՆ արտահանման  և այլ հետաքրքրող հարցերի վերաբերյալ հարց ու պատասխան։ 

Հանդիպումը տեղի կունենա 2023թ․ապրիլի 4-ին, ժամը՝ 15։00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։

Մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք անցնել հետևյալ  հղումով՝ https://bit.ly/3FOFvR

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 11 597 139 հեռախոսահամարով կամ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն` lupetrosyan@mineconomy.am կամ amarkosyan@mineconomy.am էլ․ հասցեներով։

Կիսվել նյութով