ARMSME

Հայաստան-Իսպանիա տնտեսական կապերի զարգացումն ու հեռանկարները

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում Արման Խոջոյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկայիս առաջնահերթություններն ու առկա մարտահրավերները, անդրադարձել ոլորտում գործող պետական օժանդակության գործիքակազմին։

Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցությանը, նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Կիսվել նյութով