ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Երևանում անցկացվում է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամասշտաբային ցուցահանդես-վաճառքը․ “TOON EXPO 2023”

Մարտի 31-ից ապրիլի 2-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում կանցկացվի «TOON EXPO 2023» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը, որին կմասնակցեն շուրջ 80 ընկերություններ։

Նմանատիպ միջոցառում անցկացվել է նաև նախորդ տարի, երբ մեկ հարթակում հատուկ առաջարկներով և զեղչերով հանդես եկան 150-ից ավել կառուցապատող ընկերություններ, անշարժ գույքի գործակալություններ, բանկեր, նախագծող և վերանորոգող ընկերություններ, էքստերիեր և ինտերիեր դիզայնով զբաղվող ընկերություններ և ոլորտին առնչվող այլ ընկերություններ։ Այցելուների թիվը գերազանցեց 20.000-ը և վաճառվեց ու ամրագրվեց ավելի քան 1200 բնակարան:

TOON EXPO 2022-ի 3 օրերի ընթացքում վաճառվել և ամրագրվել է ավելի քան 1000 բնակարան: Ցուցահանդեսն ունեցավ 20.000-ից ավել այցելու և 150-ից ավել մասնակից-բիզնես՝ այդ թվում 5 այլ երկրներից մասնակից-բիզնեսներ:

Այս տարի ևս այցելուներն ու մասնակիցներն ունեն հնարավորություն միանգամից տետ-ա-տետ ծանոթանալու մոտ 100 ընկերությունների՝ հետևյալ ոլորտներից.

• կառուցապատում

• անշարժ գույքի գործակալություն

• բանկային համակարգ

• շինարարական նյութեր և տեխնիկա

• ճարտարապետություն և նախագծում

• վերանորոգում

• ինտերիեր և էքստերիեր դիզայն

• գնահատում և չափագրում

• անվտանգության համակարգեր

• օդափոխություն և ջեռուցում

• արևային էներգիայի մատակարարներ

• մասնագիտացված խանութ-սրահներ

• ոլորտային արտադրողներ և ներմուծողներ:

Մասնակիցները ներկայանալու են հատուկ առաջարկներով այցելուների համար և B2B համագործակցության հատուկ պայմաններով՝ մասնակից կազմակերպությունների համար:

Ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են թեմատիկ սեﬕնարներ, բանախոսություններ, խաղարկություններ:

Ավելի քան 10.000 քառ. մետր տարածք՝ համալիրի ներսի երեք հարթությունները և բակի հատվածը մարտի 31-ին, ապրիլի 1-ին և 2-ին, լի են լինելու անշարժ գույքի, կառուցապատման և հարակից 12 ոլորտները ներկայացնող ընկերությունների մոտ 100 տաղավարներով:

Խաղարկություն

Միջոցառման ընթացքում կանցկացվի խաղարկություն՝ 100.000 դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով, որի ընթացքում կլինեն 69 մրցանակայի տեղեր։

Խաղարկության կանոնները․

• յուրաքնչյուր անձ կարող է մասնակցել խաղարկությանը ՄԵԿ կտրոնով և ևս մեկ կտրոն յուրաքանչյուրը կարող է ստանալ մոտենալով խաղարկությանը մասնակցող ընկերությունների տաղավարներին

• այնուհետև մոտենալ արդեն ընտրված կազմակերպության տաղավարին և նետել կտրոնը կոլբայի մեջ

• կտրոններ կարող եք ստանալ մինչև 02.04.2023՝ 15:00 և նետել կոլբաների մեջ մինչև 02.04.2023, 16:00

• խաղարկության ամփոփումը տեղի է ունենալու 02․04.2023թ. ժամը 18։00-ից՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում

• շահելու պարագայում ներկայությունը պարտադիր է

• շահումը ենթակա չէ կանխիկացման կամ այլ տարբերակով փոխանցման

• եթե շահող կտրոնի տերը ներկա չէ խաղարկությանը՝ ամփոփման պահին, ապա այն համարվելու է անվավեր

• յուրաքանչյուր անձ կարող է շահել միայն մեկ անգամ

• մեկ անձի անունով շահում է հենց առաջին անգամ հանված կտրոնը:

Միջոցառումը կազմակերպվում է Big Projects ընկերության կողմից:

Որպես այցելու գրանցվելու համար՝ https://bit.ly/3hH1ZL5

Կիսվել նյութով