Նախարար Վահան Քերոբյանը մարտի 31-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային TOON EXPO 2023 ցուցահանդեսին:
Էքսպոյին մասնակցում է մոտ 100 ընկերություն, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, շինարարական նյութեր և տեխնիկա, ճարտարապետություն և նախագծում, վերանորոգում, ինտերիեր և էքստերիեր դիզայն, գնահատում և չափագրում, անվտանգության համակարգեր, օդափոխություն և ջեռուցում, արևային էներգիա:
«Այս տարի շինարարության ոլորտում գրանցվել է բարձր աճ, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում կազմել է 10.9%։ Կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի այս աճը ապահովվի նաև տարվա հաջորդ ամիսներին», — նշել է նախարար Վահան Քերոբյանը։