Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2023 թ.-ի ապրիլի 13-ից 14-ը կազմակերպում է «Ավելացված արժեքի հարկ» թեմայով 2-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, որի ավարտին կտրվի հավաստագիր:
Դասընթացի արժեքը կազմում է 24 000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ միևնույն կազմակերպությունից 3 և ավելի մասնակցի դեպքում յուրաքանչյուրի համար կգործի 20 % զեղչ:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 844 989 հեռախոսահամարով: