Ապրիլի 6-ին, ժամը 09։30-ին Holiday Inn Yerevan հյուրանոցում (ք. Երևան, Ամիրյան 2) կանցկացվի «Հայաստանյան բիզնեսն առանց սահմանների. ինչպե՞ս դուրս գալ միջազգային շուկա» համաժողովը, որը կազմակերպվել է Հայ գործարարների ասոցիացիայի և ՍԴԷԿ ընկերություների կողմից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։
Միջոցառման ընթացքում արտահանմամբ և առցանց վաճառքներով զբաղվող շուրջ 150 ընկերությունների ներկայացուցիչներին կներկայացվեն արտահանման խթանման արդյունավետ ռազմավարությունները, նոր գործիքներն ու ծրագրերը։
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ կունենա ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Մասնակցությունը համաժողովին անվճար է, ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով