ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Midjourney կամ ինչպես վայրկյանների ընթացքում ստեղծել թվային արվեստ

Մեր օրերում քչերին կարող է զարմացնել նեյրոնային ցանցը, քանի որ երկար ժամանակ է, ինչ այն կարողանում է մշակել տեսանյութեր, մարդու հետ երկխոսություն վարել, համացանցում նյութեր որոնել, երաժշտություն գրել, ճանաչել լուսանկարում գտնվող առարկաները, օգնել լուսանկարներ մշակել և շատ ավելին: Այսօր մենք կխոսենք Midjourney գործիքի մասին, որը կարողանում է գեներացնել նկարներ: 

Midjourney-ը ճանաչում է տպագիր տեքստը և այն վերածում նկարների: Դուք պետք է անգլերենով՝ պարզ բառերի օգնությամբ, նկարագրեք ձեր ցանկալի նկարը, ուղարկեք դա այս հրաշալի գործիքին և սպասեք արդյունքին: Վերջնական տեսքը ստանալուց հետո կարող եք մի փոքր վերամշակել այն, բարձրացնել որակը և ներբեռնել:

Նման գործիքի առկայությունը ապագայում մեծապես կհեշտացնի դիզայների աշխատանքը՝ լուծելով տեքստի կոնտենտին համապատասխանող բովանդակության խնդիրը և արագորեն գտնելով անհրաժեշտ նյութերը:

Նեյրոնային ցանց 

Արհեստական բանակության հիմքում ընկած է մարդկային ուղեղի աշխատանքը:

Նեյրոնային ցանցը բաղկացած է նեյրոնային շղթաներից, որոնք ուսումնասիրում և վերլուծում են նոր օբյեկտներ, դրա հիման վրա կուտակում գիտելիքներ ու ուղղում իրենց սխալները: 

Այս մոդելը զարգացնելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ինֆորմացիայի հավաքագրում: Midjourney գործիքի դեպքում լուսանկարները պահվում են սերվերում, և համակարգը ավտոմատ կերպով ընտրում է համապատասխան նկարը ու տեղադրում դրանք համարժեք կատեգորիայում: 

Նկարներ գեներացնող համակարգը օգտվում է համացանցում առկա հսկայական քանակությամբ նկարներից և գտնում ամենահարմար տարբերակները՝ անհրաժեշտ կադրը ստանալու համար: 

Եթե ​​օգտատերը չի նշում թեման, ապա նեյրոնային ցանցն ինքնուրույն ընտրում է համապատասխան պատկերը և ստեղծում նմուշ։

Ինչպե՞ս է աշխատում այս տեխնոլոգիական հրաշքը 

Այժմ ցանցը բաց փորձարկման փուլում է, դրանից կարող են օգտվել բոլորը: Դրա համար անհրաժեշտ է.

1․ Բացեք Midjourney կայքը և սեղմեք «միանալ բետա» կոճակին: 

2. Կայքը ձեզ կուղղորդի դեպի Discord: Այնտեղ դուք պետք է մուտք գործեք կամ պրոֆիլ ստեղծեք: Պահանջվում է հաստատում Discord-ի միջոցով. նեյրոնային ցանցն աշխատում է Discord բոտի ձևաչափով:

3. Հաջորդը, դուք պետք է ցանցին տրամադրեք անհրաժեշտ թույլտվությունները և կրագավորումները:

4. Դրանից հետո համակարգը կուղղորդի Ձեզ դեպի Midjorney-ի անձնական պրոֆիլ։ 

5. Նեյրոնային ցանցի բացված էջը կունենա այսպիսի տեսք.

Midjourney-ը՝ Հայաստանում

Հայկական մարքեթինգային կազմակերպություն ԲԱԼ ԼԱԲ-ը midjourney-ի միջոցով սկսել էր օնլայն արշավ, որը մեծ աղմուկ բարձրացրեց։ Գործիքի միջոցով ընկերությունը գեներացրել էր նկարներ, որոնք պատկերում էին հայկական առած ասացվածքները։

Նույն կազմակերպության կողմից կազմակերպված հաջորդ արշավը եղավ մարվելյան հերոսների պատկերումը Հայաստանում, որը նույնպես մեծ քննարկումների առիթ դարձավ։

Ավելին կարող եք տեսնել այստեղ։

Եզրակացություն. Midjourney-ը զարմանալի և նորարար տեխնոլոգիա է, որը նոր հնարավորություններ է տալիս պատկերների հետ աշխատելիս: 

Այն կօգնի ձեզ ստեղծել կատարյալ նկար, կարճ ժամանակում կատարել զանազան առցանց աշխատանքներ և նույնիսկ ազատորեն իրականացնել ձեր գեղարվեստական ​​գաղափարներն առանց խնդիրների։

Կիսվել նյութով