ARMSME

ՀՀ ՔՀԿ-ների համար դրամաշնորհային մրցույթ

Հայտերն ընդունվում են պարբերաբար

ՀՀ ՔՀԿ-ների համար դրամաշնորհային մրցույթ

Բաց կառավարման գործընկերությունը (ԲԿԳ) 🇪🇺ԵՄ-ի աջակցությամբ առաջարկում է ԱլԳ տարածաշրջանում ԲԿԳ անդամների համար նախատեսված «Բաց դռների դրամաշնորհները» (https://www.opengovpartnership.org/eu-for-integrity-programme-for-the-eastern-partnership/eastern-partnership-open-door-grants/?fbclid=IwAR0WzJVY59JsEIkJ_hRvCdRtmCyT-vKRc_J9llkV68orXYZhM1bPj6x_9yA).

Այն նպատակաուղղված է ԲԿԳ պլատֆորմի օգտագործմանը՝ քաղաքացիական հասարակության ներգրավվածության ընդլայնման և բարեվարքության,հակակոռուպցիոն, հանրային ծառայությունների մատուցման, արդարադատության, ճգնաժամերի արձագանքման և վերականգնման, տեղեկատվության հասանելիության, բաց կառավարման, ներառականության և քաղաքացիական միջավայրի հատվածներում միջոլորտային գործընկերությունների կառուցման համար։

Հայտամրցույթին կարող են մասնակցել ՔՀԿ-ները ու կոնսորցիումները Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Նախապատվությունը կտրվի բազմակողմ թիմերին: Թույլատրվում են միջերկրային գործընկերություններ:

Մեկ դրամաշնորհն կազմում է մինչև 25,000 եվրո:

Հայտերն ընդունվում են պարբերական հիմունքներով՝ որպես վերջնաժամկետ սահմանելով յուրաքանչյուր եռամսյակի վերջին օրը՝ մարտի 31, հունիսի 30, սեպտեմբերի 30 և դեկտեմբերի 31:

Կիսվել նյութով