Նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:
Օրակարգային հարցերի թվում էին գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատավարձը չվճարելու կամ չհաշվարկելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով սահմանված պատասխանատվության վերանայման հնարավորությունները, օպցիոնի պայմանագրի հասկացության և դրա կիրառման հիմնական պայմանների սահմանումը, օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ստեղծումը:
Քննարկվել են նաև վարժական հավաքների դեպքում պետության կողմից վճարվող գումարի և աշխատավարձի տարբերությունը գործատուի կողմից վճարվելու խնդրին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նախորդ նիստի ընթացքում կայացված որոշումների կատարմանն ու ՓՄՁ ոլորտին մի քանի այլ հարցերի: