Ժողովրդավարության Ազգային աջակցման Հիմնադրամը (NED) աջակցում է աշխարհի տարբեր երկրներում, ժողովրդավարության նպատակների եւ ժողովրդավարական իստիտուտների զարգացման ուղղվածությամբ աշխատող ոչ կոմերցիոն կազմակերպություններին։
Տրամադրվող դրամաշնորհի չափը կախված է առաջարկվող նախագծի ծավալից։ Յուրաքանչյուր տարի հիմնադրամը աջակցում է շուրջ 100 երկրում ավելի քան 2000 նախագծի։
Դրամաշնորհին կարող են դիմել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշպանության ուղղվածությամբ գործունեություն ծավալող ոչ կոմերցիոն կազմակերպություններ (դրանք կարող են լինել ՀԿ-ներ, ասոցացիաներ, անկախ մեդիա ռեսուրսներ և նմանատիպ այլ կազմակերպություններ)։
Դրամաշնորհին չեն կարող դիմել անհատներ (ոչ ֆորմալ խմբեր),պետական կառույցներ և պետությունից աջակցություն ստացող կազմակերպություններ, ինստիտուտներ։
Հայտերի ընդունման առաջիկա վերջնաժամկետները`
Սեպտեմբերի 14 (2022);
Դեկտեմբերի 19 (2022);
Մարտի 20 (2023);
Հունիսի 7 (2023):