Կազմակերպիչ՝ Enterprise Incubator Foundation (EIF), Gyumri Technology Center – GTC
Ծրագրի տևողություն՝ 2 ամիս
Ձևաչափ՝ հիբրիդային (առցանց և անցանց)
Անցկացման վայր՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն
Միջոցառման մասին․
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո մեկնարկում է «Բիզնեսի զարգացում և վաճառք» դասընթաց 15-ից 29 տարեկան մարզաբնակ երիտասարդների համար:
Դասընթացի շրջանակում մասնակիցները խորացված կերպով կուսումնասիրեն՝
- վաճառքի գործընթացի կազմակերպման, կառավարման, պլանավորման և արդյունավետ իրականացման մեթոդները,
- հավանական հաճախորդների որոնման, նրանց կարիքների վերլուծության, պատշաճ սպասարկման, դժգոհությունների վերացման, ամուր և վստահելի հարաբերությունների կառուցման մեթոդները,
- գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման և բանակցություններ վարելու մեթոդները,
- խաչաձև վաճառքների իրականացման, հաճախորդների գոհունակության ապահովման և վաճառքի թիմի արդյունավետ կառավարման առանձնահատկությունները
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նաև փափուկ հմտություններ՝ խնդիրների լուծում, քննադատական մտածողություն, կառավարման ընդունակություններ, ժամանակի կառավարում,թիմում աշխատելու կարողություն և այլն։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 30-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը։
Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։ Յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպվող միայն մեկ դասընթացի։
Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար: