ARMSME

Կառավարության որոշմամբ հաստատվել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»

Կառավարության որոշմամբ հաստատվել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»։

Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա 5 տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։

Գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝

արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում,

արդյունաբերության արտադրողականության բարձրացում,

արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների,

տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։

Հայեցակարգով նախատեսված գերակա ոլորտներն են՝

սննդի արդյունաբերություն,

ոսկերչություն և ադամանդագործություն,

ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա),

սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ),

դեղագործական արդյունաբերություն։

Կիսվել նյութով