ARMSME

«Բիզնեսի զարգացում և վաճառք» դասընթաց Գյումրիում

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը՝ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո հայտարարում են «Բիզնեսի զարգացում և վաճառք» դասընթաց 15-ից 29 տարեկան մարզաբնակ երիտասարդների համար:

Դասընթացի շրջանակում մասնակիցները խորացված կերպով կուսումնասիրեն՝

  • վաճառքի գործընթացի կազմակերպման, կառավարման, պլանավորման և արդյունավետ իրականացման մեթոդները,
  • հավանական հաճախորդների որոնման, նրանց կարիքների վերլուծության, պատշաճ սպասարկման, դժգոհությունների վերացման, ամուր և վստահելի հարաբերությունների կառուցման մեթոդները,
  • գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցման և բանակցություններ վարելու մեթոդները,
  • խաչաձև վաճառքների իրականացման, հաճախորդների գոհունակության ապահովման և վաճառքի թիմի արդյունավետ կառավարման առանձնահատկությունները։

Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նաև փափուկ հմտություններ՝

  • խնդիրների լուծում,
  • քննադատական մտածողություն,
  • կառավարման ընդունակություններ,
  • ժամանակի կառավարում,
  • թիմում աշխատելու կարողություն,
  • և այլն։

Դասընթացի մանրամասներ․

  • Ծրագրի տևողություն՝ 2 ամիս
  • Մասնակցություն՝ անվճար
  • Ձևաչափ՝ հիբրիդային (առցանց և անցանց)
  • Անցանց դասընթացների անցկացման վայր՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (ք․ Գյումրի, Գայի 1)։

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 30-ը ներառյալ լրացնել հետևյալ առցանց հայտաձևը՝ https://bit.ly/3nTktLq

Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրությունն իրականացվելու է հարցազրույցի միջոցով։

Նշենք, որ յուրաքանչյուր անձ կարող է մասնակցել «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում կազմակերպվող միայն մեկ դասընթացի։

Հարցերի կամ հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 055 135558 հեռախոսահամարով:

«Հայաստանում աշխատուժի զարգացման» հնգամյա ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտներում։

Կիսվել նյութով