ARMSME

Ապրիլի 27-28-ը Երևանում կկազմակերպի շինարարության ոլորտում ռուսական ընկերությունների բիզնես-առաքելությունը

Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունն տեղեկացնում է, որ «Ռուսաստանի արտահանման կենտրոն» ԲԸ-ն ապրիլի 27-28-ը Երևանի «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում կկազմակերպի շինարարության ոլորտում ռուսական ընկերությունների բիզնես-առաքելությունը:

Միջոցառմանը կմասնակցեն շինարարության ոլորտում գործող 27 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ (կատալոգը կցվում է):

Միջոցառմանը մասնակցելու B2B բանակցությունների համար ընկերություն ընտրելու համար ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/iBHsPXBSJFpASLmX9

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374) 33300644 հեռախոսահամարով։

Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կիսվել նյութով