2015 թ․-ից ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ պետություն և 2016 թ․-ից գործում են մի շարք ոչ պարենային արտադրատեսակների մասով կատարման համար պարտադիր պահանջներ՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգեր։
Յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգին կից առկա է արտադրատեսակների՝ ըստ իրենց նկարագրության և ԱՏԳԱԱ ծածկագրերի ցանկ, որոնց համար նախատեսված է տվյալ արտադրանքը ներմուծելու, շրջանառության մեջ դնելու համար անհրաժեշտ՝ տվյալ արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթի տեսակը`սերտիֆիկատ, հայտարարագիր, տրանսպորտային միջոցի տիպի հաստատում կամ պետական գրանցման վկայական՝ կախված արտադրանքի տեսակից։
Բացի այդ ամեն տեխնիկական կանոնակարգ սահմանում է տվյալ արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթի ձեռքբերման համար որպես հայտատու հանդես եկող անձանց շրջանակը, կանոնակարգով նախատեսված անվտանգությունը հավաստող փաստաթղթի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և այն մարմինները, որոնք իրավասու են տվյալ գործընթացի իրականացման համար:
Ավելին՝ այստեղ