Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ ապրիլի 20-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:
Նիստի ընթացքում հանգամանորեն քննարկվել է շրջանառության հարկ վճարողների համար ապրանքների ձեռքբերման գործարքների պարտադիր փաստաթղթավորման պահանջ սահմանող օրենսդրական նախագիծը։
Քննարկվել են նաև ՊԵԿ-ի կողմից շրջանառվող հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող մի շարք նախագծեր, որոնք մասնավորապես վերաբերում են 24 միլիոն դրամի շեմը գերազանցող ՀԴՄ կիրառողների համար տեսանկարահանման, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի համար անալիտիկ հաշվառման պահանջ սահմանող հարցերի։
Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար: