ARMSME

Կայացել է Հայաստանի ՓՄՁ բիզնես ակտի ինդեքսի ԵՄ-ի կողմից գնահատման աշխատանքներին նվիրված աշխատաժողովը

Ապրիլի 27-ին կայացել է Հայաստանի ՓՄՁ բիզնես ակտի ինդեքսի ԵՄ֊ի կողմից գնահատման աշխատանքներին նվիրված աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ համատեղ։

Աշխատաժողովի նպատակն էր քննարկել Փոքր բիզնեսի ակտի վերաբերյալ գնահատման նախնական արդյունքներն ու հիմնական տեղեկատվական բացերը, ինչպես նաև երկրում ՓՄՁ զարգացման ապագա առաջնահերթությունները:

Արևելյան գործընկերության երկրների համար Փոքր բիզնեսի ակտի գնահատման չորրորդ փուլը մեկնարկել է 2022 թ․-ին: Գնահատման շրջանակներում մշտադիտարկվում է Եվրոպայի Փոքր բիզնեսի ակտի սկզբունքների իրականացման առաջընթացը և չափվում է մոտարկվածությունը ԵՄ աշխատակարգերին ու ստանդարտներին:

Գնահատումը կառուցված է հինգ թեմատիկ սյուների շուրջ` պատասխանատու կառավարություն, ձեռներեցություն և մարդկային կապիտալ, ֆինանսների հասանելիություն, շուկաների հասանելիություն, արտադրողականություն և նորարարություն:

Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կիսվել նյութով