Զարթիր ֆելոուշիփը վերադառնում է՝ մեկնարկելու իր վեցերորդ շրջափուլը։
Ծրագիրն այն սոցիալական ձեռնարկատերերի, անհատների, բիզնեսների կամ նախագծերի համար է, որոնք ներգրավված կամ շահագրգռված են հետևյալ ոլորտների (կարող են ներկայացվել նաև այլ ոլորտներ) խոցելի խմբերի համար լուծումներ իրականացնելու հարցում․
Վետերանների բարեկեցություն
Մայրերի բարեկեցություն
Երեխաների բարեկեցություն
Ընտանեկան բռնություն
Կենդանիների իրավունքներ և բարեկեցություն
Հաշմանդամություն ունեցող անձանց բարեկեցություն։
Զարթիր ֆելոուշիփը մեկամյա ծրագիր է, որը ձեզ կտա․
Ձեռնարկատիրական գիտելիքները զարգացնող դասընթացներ
Քոուչինգ
Մենթորություն
Ներկայացվածություն Իմփաքթ Հաբ Երևանի բոլոր հիմնական հարթակներում
Հասանելիություն 340+ ստեղծագործող նորարարներից կազմված մասնագիտական ցանցին
Անդամակցություն Իմփաքթ Հաբ Երևանին — https://bit.ly/3t1bAzP
Հասանելիություն աշխարհի ավելի քան 100 Իմփաքթ Հաբերին
Փորձի փոխանակման հնարավորություն
Հնարավորություն լավագույն 2 նախագծերի/հետազոտությունների համար ստանալու յուրաքանչյուրը 1000 դոլար ֆինանսական աջակցություն՝ Ֆելոուշիփ ծրագրի հաջող ավարտից հետո։
Ծրագրին կարող եք դիմել այստեղ՝ https://forms.gle/NLGCu8uxAn8BYDqNA
Ֆելոուշիփի տևողությունը 1 տարի է։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մայիս 7, 2023, ժամը` 23։59։
Ծրագրի մեկնարկ՝ մայիս, 2023:
Ունե՞ք հարցեր։ Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք այս հղումով՝ https://yerevan.impacthub.net/hy/zartir-fellowship-2023/
Եթե դեռ ունեք մանրամասնող հարցեր, դրանք մեզ կարող եք ուղղարկել programs.yerevan@impacthub.net էլեկտրոնային հասցեին։ Մենք սիրով կպատասխանենք։
Աղբյուր՝
Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար: