Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի համակարգմամբ ապրիլի 28-ին կայացել է «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2022 զեկույցում բացակայող և ժամանակավրեպ վիճակագրական տվյալների վերանայմանն ուղղված միջգերատեսչական հանդիպում-քննակում։
Միջոցառման ընթացքում քննարկվել են «Գլոբալ ինովացիոն ինդեքսում» Հայաստանի դիրքի բարելավմանը, առկա խնդիրներին ու նախանշվող քայլերին առնչվող հարցեր։
Ներկայացվել է «Գլոբալ ինովացիոն ինդեքս»-ի Հայաստանի դիրքի բարելավման հետագա աշխատանքների պլանավորումը, միջազգային հաշվետու կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպումը, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և հաշվետվության ներկայացում։