Ներդրումային քրաուդֆանդինգի հայկական առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն, ինչպես նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը, կներկայացվեն Orion Summit 2023 գագաթնաժողովում, որին մասնակցելու են վենչուրային ընկերությունների, խոշոր կորպորացիաների, ֆինանսական կառույցների, համալսարանների, ընտանեկան գրասենյակների ներկայացուցիչներ, ներդրողներ:
Գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 19-22-ին Նյու Յորքում, որտեղ մասնակից ստարտափների ներկայացուցիչները և ներդրողները հնարավորություն կունենան հենց միջոցառման ընթացքում գրանցվել հարթակում:
«Մեր նպատակն է հայկական ՓՄՁ-ների և ՏՏ ստարտափ նախագծերի համար ֆինանսավորման նոր աղբյուրներ ապահովել, իսկ ներդրողներին՝ հնարավորություն ընձեռել աշխարհի ցանկացած կետից աբողջությամբ օնլայն միջավայրում ներդնել այդ նախագծերում։ Մեր հիմնական թիրախը սփյուռքի պոտենցիալը ներգրավելն է, և այստեղ Orion Summit 2023-ը լավ հնարավորություն է նաև միջազգային ներդրողների ուշադրությունը հայկական ընկերությունների վրա հրավիրելու համար»,- նշել է ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը։
Ներդրումային քրաուդֆանդինգի այս հարթակը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր ՏՏ ստարտափ նախագծերում:
Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ գագաթնաժողովին հանդես կգան 40-ից ավելի հեղինակավոր բանախոսներ՝ հայաստանյան ու միջազգային առաջատար կազմակերպություններից, ներառյալ՝ ֆինանսական, տեխնոլոգիական, կրթական և այլ ընկերություններից:
Orion Summit 2023-ին մասնակցության համար հնարավոր է գրանցվել միջոցառման կայքի միջոցով։
Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Աղբյուրը՝ ԱՌՖԻ ներդրումային քրաուդֆանդինգի հայկական հարթակը կներկայացվի Orion Summit 2023-ում — How2B