ARMSME

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը

Հայսատանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տելեգևամյան ալիքն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը:

Ծրագրի հիմնական նպատակը դեղագործական արդյունաբերության շարունակական զարգացումը և ՀՀ դեղորայքային ինքնաբավության բարձր մակարդակն է, ինչը հնարավոր է՝ ապահովելով հետևյալը՝

տեղական դեղերի արտադրության ծավալների աճ,

տեղական արտադրության դեղերի արտահանման ծավալների աճ,

ներքին շուկայում տեղական արտադրության դեղերի մասնաբաժնի ավելացում, արտադրողականության բարձրացում:

Արդյունքում՝ զարգացման նոր հնարավորություններ կստեղծվեն ոլորտի համար:

Պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսավարողների միջազգային մրցունակությունը

պայմաններ կստեղծվեն Հայաստանի դեղագործական արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:

Ակնկալվում է ոլորտի արտադրության ծավալները 2027 թ․-ին հասցնել 40 մլրդ դրամի, արտահանման ծավալները՝ 25 մլրդ դրամի, աշխատողների թվաքանակը՝ 1500։ մարդու։

Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կիսվել նյութով