Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մայիսի 31-ին հանդիպել են ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
Օրակարգային թեմաների թվում էին միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործող գերփոքր բիզնեսների խնդիրները, հարկային օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները, որոնցով վերացվում են այս պահին գործող շրջանառության հարկի ռեժիմում գործող տնտեսավարողների համար նախատեսված պարզեցված հաշվառման մեխանիզմները։
Քննարկմանը ներկա էին ՓՄՁ ոլորտի, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերի փորձագետներ։
Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար: