Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքն տեղեկացնում է, որ 2023 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները գերազանցելեն նախորդ ամիսների թվերին։
176 հազար զբոսաշրջիկ 2023թ. մայիսին լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2019թ. 146 հազար, 2022թ.` 116 հազար զբոսաշրջիկ):
Հիշեցնենք, որ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 249 361 զբոսաշրջիկ, ինչը 2.9 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը: Ողջ 2021 թվականին Հայաստան է ժամանել 870 308 զբոսաշրջիկ տարեկան 2,4 անգամ աճով (2020-ին 80,2 տոկոս անկման դիմաց)։ Հիմնականում, Հայաստանում իրենց հանգիստը նախընտրում են կազմակերպել ՌԴ քաղաքացիները՝ 350.5 հազար զբոսաշրջիկ, Իրանի՝ 91.1 հազար զբոսաշրջիկ, Վրաստանի՝ 70.6 հազար զբոսաշրջիկ, ԱՄՆ-ի՝ 31.6 հազար զբոսաշրջիկ, Ուկրաինայի՝ 22.3 հազար զբոսաշրջիկ, Հնդկաստանի՝ 17.9 հազար զբոսաշրջիկ, Ֆրանսիայի ՝ 14.3 զբոսաշրջիկ, Բելառուսի 7.2 հազար զբոսաշրջիկ։
Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար: