ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերը կհարկվեն 5%-ով

Դեռևս 2000 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերությունը Կառավարության կողմից ճանաչվել է ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ Այդ օրից սկսած պետական մակարդակով մի շարք աջակցության ծրագրեր են տրամադրվում ոլորտում գործունեություն ծավալողներին, տեսնենք թե ի՞նչ է այս անգամ Կառավարությունը նախատեսել ՏՏ ոլորտի համար:

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը հայտնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին, որն իրենից ենթադրում է ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով:

Այն ընկերությունները, որոնց համախառն եկամտի նվազագույն 80%-ը առաջանում է ՏՏ ծառայությունների արտահանման արդյունքում, կարող են օգտվել նման արտոնությունից:

Կիսվել նյութով