Համաշխարհային բանկը հրապարակել է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունիսյան զեկույցը, ըստ որի՝ 2023 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսվող ցուցանիշը բարձրացրել է 4.4 տոկոսի, որը 0.3 տոկոսով բարձր է նախորդ կանխատեսման ցուցանիշից։
Հայաստանում տնտեսական աճը 2024-ի համար Համաշխարհային բանկը գնահատում է 4.8 տոկոս, իսկ 2025-ին՝ 5 տոկոս։
Ինչ վերաբերում է տարածաշրջանի երկրներին, ապա բանկը 0.6 տոկոսով նվազեցրել է Ադրբեջանի տնտեսական աճի կանխատեսումը՝ 2023-ի համար գնահատելով ընդամենը 2.2 տոկոս: Վրաստանի համար կանխատեսվում է նույն տնտեսական աճը, ինչ Հայաստանի դեպքում՝ 4.4 տոկոս, իսկ Թուրքիայում 2023-ի համար Համաշխարհային բանկը կանխատեսում է 3.2 տոկոս տնտեսական աճ։
Միացե՛ք Armenian SME-ի ալիքին՝ ամենահետաքրքիր կրթական նյութերը դրամաշնորհներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Աղբյուր՝ Համաշխարհային բանկը բարելավել է 2023թ. ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը — How2B