ARMSME

Կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հունիսի 29-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։

Նիստի մասնակից Առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը մանրամասն ներկայացրել է համակարգի ներդրման անհրաժեշտությունը։

Նիստի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները՝ համակարգի ներդրման նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակված օրենսդրական փաթեթի վերաբերյալ։

Մասնավորապես, առաջարկվել է առողջության պարտադիր ապահովագրությունն իրականացնել մասնավոր ապահովագրական ընկերությունների ներգրավմամբ, ինչի արդյունքում մասնավոր ընկերությունները դուրս չեն մնա առողջության ապահովագրության շուկայից, կապահովվի թափանցիկության անհամեմատ բարձր մակարդակ և կնվազի բուժհաստատություններին անհարկի դիմելու թիվը։

Կիսվել նյութով