ՀՀ բանկային համակարգում ռեկորդային կարևոր ցուցանիշներ են գրանցվել, այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023-ի մայիսին հասել է 5 տրլն 147 մլրդ 288 մլն դրամի: Սա Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է:
Ապրիլին ևս ռեկորդային ցուցանիշ էր արձանագրվել, որը բարելավվում է։ Նախորդ ամսվա համեմատ 12 միլիարդ 841 միլիոն դրամի աճ ենք ունեցել։ 2018-ի մայիսի նկատմամբ 2023-ի մայիսին ավանդային պորտֆելը գրեթե կրկնապատկվել է՝ ավելի քան 2.5 տրլն դրամով կամ 96.7%-ով»,- նշել է վարչապետը:
Աղբյուր՝ Բանկային համակարգում ռեկորդային կարևոր ցուցանիշներ են գրանցվել — How2B