ARMSME

Forbes-ն անդրադարձել է հայկական Zoomerang ստարտափին

Հանրահայտ Forbes պարբերականը հոդված է հրապարակել տարբերվող ու յուրօրինակ տեսանյութեր ստեղծելու համար նախատեսված հայկական Zoomerang ստարտափի մասին։

Հոդվածում ներկայացված են կարճ տեսաբովանդակության պահանջարկն ու կարևորությունը, Zoomerang ստարտափի ստեղծման պատմությունը, առաքելությունը, հաջողություններն ու ապագայի պլանները։

«Ծանոթացեք Zoomerang-ի և նրա հայաստանյան համահիմնադիրներ Դավիթ Գրիգորյանի, Արման Մանուկյանի և Հայկ Գրիգորյանի հետ, ովքեր վերջին հինգ տարիների ընթացքում ստեղծում են կարճ տեսահոլովակների հարթակ՝ հնարավորություն տալով բիզնես օգտագործողներին կամ սպառողներին ստեղծել վիզուալ ցնցող տեսանյութեր՝ առանց տեխնիկական գիտելիքների»,- ասվում է հոդվածում, որին կարող եք ծանոթանալ այստեղ։

Աղբյուր՝ Forbes-ն անդրադարձել է հայկական Zoomerang ստարտափին — How2B

Կիսվել նյութով