ARMSME

Armenian small and medium enterprises

Search
Close this search box.

Մասկը գլխավորել է կես տարում ամենաշատ գումար վաստակած մարդկանց վարկանիշը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն առաջին տեղն է զբաղեցրել վերջին վեց ամսվա ընթացքում ամենաշատ գումար վաստակած մարդկանց վարկանիշում, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։

Գործակալության տվյալներով՝ Tesla-ի, SpaceX-ի հիմնադիրը և Twitter-ի սեփականատերը վերջին վեց ամսվա ընթացքում վաստակել է 96,6 մլրդ դոլար, երկրորդ տեղում է Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 58,9 մլրդ դոլար եկամուտով, նրանց հաջորդում են Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Oracle կորպորացիայի հիմնադիրներից Լարի Էլիսոնը և LVMH ընկերությունների խմբի նախագահ (Louis Vuitton Moet Hennessy) Բեռնար Առնոն։

Bloomberg-ը նաև գրում է, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2023 թվականի առաջին կիսամյակում կարողացել են ընդհանուր առմամբ վաստակել 852 միլիարդ դոլար։

Աղբյուր՝ Մասկը գլխավորել է կես տարում ամենաշատ գումար վաստակած մարդկանց վարկանիշը — How2B

Կիսվել նյութով