Հուլիսի 23-ին Երևանում տեղի կունենա ռեստորանային ոլորտի
խոշորագույն միջոցառումը՝ Gastro Business Expo&Forum:
Move2Armenia Business-ի առաջին Gastro Business Expo&Forum-ը կանցկացվի Երևանի
հենց կենտրոնում գտնվող Holiday Inn հյուրանոցի հարմարավետ հարթակում։
Ու՞մ համար: Gastro Business Expo&Forum-ը կհետաքրքրի բոլոր նրանց, ովքեր
ներգրավված են ռեստորանային ոլորտում կամ դեռ նոր են ծրագրում զարգացնել
իրենց Գաստրո բիզնեսը Հայաստանում, այն է՝ ներդրողներին, շեֆ-խոհարարներին,
մենեջերներին, սննդամթերք արտադրողներին և մատակարարներին,
գաստրոլրագրողներին և բլոգերներին:
Ի՞նչ է սպասում Էքսպոյի հյուրերին: Ֆորումի շրջանակներում տեղի կունենա
Էքսպո, որտեղ ներկայացված կլինեն 30+ ընկերություններ: Ցուցահանդեսի
մասնակիցների թվում են կաթնամթերքի և հացաբուլկեղենի, թեյի և սուրճի, գարեջրի և
չիպսերի, սնկերի և պաղպաղակի մատակարարները, ռեստորանային
սարքավորումների և ՏՏ ապահովման, կահույքի, սպասքի և տեքստիլի
արտադրողները, ինչպես նաև ռեստորանային ոլորտի ռիելթորներն ու
հավաքագրողները:
Ողջ օրվա ընթացքում Էքսպոյում կազմակերպվելու է հանրային հարցազրույցների
մարաթոն Երևանի ամենավառ և նշանավոր շեֆ-խոհարարների հետ:
Էքսպո այցելելն անվճար է, գրանցումը պարտադիր:
Ի՞նչ է սպասում ֆորումի հյուրերին: Gastro Business Expo & Forum բիզնես
ծրագրում հանդես կգան Հայաստանի և Ռուսաստանի ռեստորանային ոլորտի 20+
առաջատար դեմքեր՝ խոշորագույն ցանցերի և հաստատությունների
սեփականատերեր և հիմնադիրներ, պրոֆիլային մեդիա, մարքեթինգի և HR
մասնագետներ, պետության ներկայացուցիչներ: Ֆորումի նպատակն է կիսվել
հաջողված քեյսերով և բարձրաձայնել Հայաստանի ռեստորանային
արդյունաբերության ամենախնդրահարույց կետերը՝ կատարողների, գործընկերների
և պետության հետ միասին օպտիմալ լուծումներ գտնելու նպատակով:
Ֆորումի խոսնակների թվում են հայկական ռեստորանային արդյունաբերության
առաջատար դեմքերը՝ Baklachoff Collection (Patrick’s и «Կովկասի գերի»)
հիմնադիրները, Margaryan Business Group (Louis Charden cafe-bakery и Vostan),
Patriarch Group of Companies (Yasaman и Ginetun), Collective group (AfroLab, Minas,
Black Angus) եւ ուրիշներ: Ռելոկանտների կողմից մեկնարկած հայտնի
գաստրո-նախագծերը՝ Lucky Group, Esthetic Joys Embassy, Kuwa Izakaya, Odd
Fashioned եւ 2022. Ինչպես նաև մեդիա և բլոգերներ՝ Настя, а где?, Миша Крылов,
Uptown Yerevan եւ Yerevan Pike, HR (Novikov school):
Ֆորումի տոմսերի քանակը սահմանափակ է, դրանք կարելի է ձեռք բերել հետևյալ
հղումով:
Ամսաթիվ՝ հուլիսի 23, 2023
Ժամը՝ 12:00-20:00
Վայր՝ Holiday Inn
Հասցե՝ Երևան, Ամիրյան փ., շ. 2
Միջոցառման կազմակերպիչ՝ Move2Armenia Business
Move2Armenia Business-ը Move2Armenia նախագծի ուղղություններից մեկն է, որի
նպատակն է օգնել ադապտացվել նրանց, ովքեր արդեն տեղափոխվել են Հայաստան,
և տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները նրանց, ովքեր դեռ մտածում են
տեղափոխվելու մասին:
Move2Armenia-ն պարբերաբար կազմակերպում և անցկացնում է խոշոր մարկետներ,
որոնցում ներգրավված են ինչպես տեղական բրենդները, այնպես էլ
տեղափոխվածների նախագծերը։ Ինչպես նաև լայնածավալ աշխատանքի
տոնավաճառներ:
Move2Armenia-ն ձգտում է լինել աջակցության հարթակ ոչ միայն անհատների, այլև
գործարարների համար բոլոր փուլերում՝ գրանցում է բիզնեսը և օգնում կոմերցիոն
անշարժ գույքի որոնման հարցում, ներգրավում է ներդրողներին և պատմում արդի
պետական նպաստների մասին։
Move2Armenia Business-ը անվճար խորհրդատվություն է տրամադրում բոլոր նրանց,
ովքեր ցանկանում են բիզնես հիմնել Հայաստանում, հասկանալ հարկումն և
հաշվապահությունը: Move2Armenia Business-ի խորհրդատվական ընկերության
կարևոր առաքելություններից է լուսավորչական գործունեությունը, որի
իրականացման շրջանակներում պարբերաբար անցկացվում են Բիզնես օրեր:
Թե ինչպես անցավ նախորդ Բիզնես օրը, կարող եք կարդալ Move2Armenia բլոգում:
Միջոցառման հովանավոր՝ Yeremyan Products
Կոնտակտային տվյալներ՝ ինստագրամ, տելեգրամ, ֆեյսբուք