ARMSME

«20%-ով ավելացել է հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակը»,- Վ. Քերոբյան

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 23-ին մասնակցել է «Gastro Business Expo & Forum» միջոցառմանը , որը կազմակերպվել էր Move2Armenia Business-ի կողմից:

Նախարարը նշել է, որ մեկ տարվա մեջ մոտավորապես 20%-ով ավելացել է հանրային սննդի ոլորտի աշխատակիցների քանակը և հիմա արդեն ոլորտում ներգրավված է մոտ 30 հազար մարդ։

Զբոսաշրջության ոլորտում ևս այս տարի գրանցվել է բարձր աճ. եթե 2022 թ. առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան այցելած անձանց քանակը 600 հազարից պակաս էր, ապա ընթացիկ տարում այդ ցուցանիշը կազմել է 1 միլիոնից ավել զբոսաշրջիկ։ Կանխատեսվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կգերազանցի 2 միլիոնը։

Վահան Քերոբյանն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ռեստորանային բիզնեսի ոլորտում ներգրավված ռելոկանտների խնդիրներին և առաջարկներ ներկայացրել դրանց լուծման վերաբերյալ։

Նախարարի խոսքով՝  պետությունը նույնպես խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ և առաջիկայում  Կառավարությունը նախատեսում է զարգացնել 20 զբոսաշրջային կլաստեր։

Կիսվել նյութով