Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ օգոստոսի 18
Բիզնեսի զարգացման ծրագրի մասնակցության հրավեր Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի երիտասարդ ձեռներեցների համար:
ՄԱԶԾ «Հայաստանի մարզաբնակ երիտասարդների զբաղվածության և տնտեսական հնարավորությունների բացահայտում» ծրագիրը «Բի Էս Սի» ընկերության (BSC) հետ համատեղ իրականացնում է բիզնեսի զարգացման ծրագիր՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի երիտասարդ ձեռներեցների համար։ Ծրագրի նպատակն է աջակցել երիտասարդ ձեռներեցների փոքր բիզնեսների զարգացմանն ու ընդլայնմանը՝ բիզնես գործընթացների օպտիմիզացիայի, թվային փոխակերպման, մարկետինգային և բիզնես կառավարման բարելավման միջոցով։
Ծրագիրը պարունակում է
- առկա (օֆֆլայն) ձևաչափով դասընթացներ՝ ուղղված ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը,
- բիզնես պլանի մշակման խորհրդատվություն,
- բիզնեսի զարգացման գաղափարների ներկայացում,
- մինչև 3,000,000 ՀՀ դրամ դրամաշնորհների տրամադրում:
Ծրագրին կարող են դիմել այն բիզնեսները, որոնք բավարարում են ստորև նշված բոլոր պայմաններին
- գրանցված են և գործունեություն են ծավալում Վայոց Ձորի կամ Սյունիքի մարզում,
- գրանցված են և գործում են 2 և ավելի տարիներ,
- ունեն գրանցված տարեկան 3 մլն ՀՀ դրամից ոչ պակաս շրջանառություն,
- կկարողանան կատարել սեփական ներդրում՝ դրամաշնորհային գումարի 10%-ի չափով,
- բիզնեսի սեփականատերը հանդիսանում է 20-35 տարեկան ձեռնարկատեր,
- կարող են մասնակցել ընկերություններ բոլոր ոլորտներից, բացի մանրամեծածախ առևտրից,
- ունեն պատրաստակամություն մասնակցել բիզնես դասընթացների առկա (օֆֆլայն ձևաչափով),
- ունեն պատրաստակամություն մշակել բիզնես պլաններ՝ տրամադրված ձևանմուշի հիման վրա,
- պատրաստ են դրամաշնորհ ստանալու պարագայում ստանձնել հավելյալ աշխատատեղերի ստեղծման պարտավորություն,
- նախապատվությունը կտրվի սոցիալական, կանաչ/էկո ձեռներեցությանը, կին ձեռներեցներին։
Մասնակցության վերջնական հաստատման համար անհրաժեշտ է լինելու ներկայացնել հետևյալ հավաստող փաստաթղթերը
- ընկերության պետական ռեգիստրի գրանցման վկայական,
- պետական եկամուտների կոմիտեին ներկայացրած (ՊԵԿ) ֆինանսական հաշվետվություն՝ վերջին տարվա շրջանառությունը ներկայացնելու համար, որը պետք է արտացոլի 3 մլն ՀՀ դրամից ոչ պակաս շրջանառություն,
- ընկերության հիմնադրի անձնագրի պատճեն,
- հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայությունից տեղեկանք առ այն, որ ընկերությունը չունի որևէ ֆինանսական պարտավորություններ։
Դիմորդներն ընտրվելու են ըստ դիմում հայտերի, որտեղ գնահատվելու են ծրագրին մասնակցության նպատակի հիմնավորումը, տարրական ձեռնարկատիրական գիտելիքները և բիզնես զարգացման գաղափարը։
Ստացված դիմում-հայտերի հիման վրա՝ հաջորդ փուլ անցած դիմորդների հետ կապ կհաստատվի մինչ Օգոստոսի 23-ը, և կիրականացվի հարցազրույցներ, որոնց հիման վրա կընտրվեն ծրագրի մասնակիցները:
Ծրագրի ավարտին մասնակիցները ընտրող հանձնաժողովին ներկայացնելու են ծրագրի ընթացքում իրենց մշակած բիզնես նախագիծը, ըստ որի գնահատվելու են: Գնահատման արդյունքում տրամադրվելու են դրամաշնորհներ առավելագույն 3,000,000 ՀՀ դրամ գումարի չափով: Դրամաշնորհառուները պարտավորվում են դրամաշնորհի ծախսման ուղղություններով ներկայացնել ֆինանսական հաշվետություններ՝ ներառյալ ծախսերը հավաստող փաստաթղթեր:
Ծրագրին դիմելու հայտը՝ https://forms.gle/․․․
Ծրագրի մանրամասները տեսեք այստեղ