ARMSME

Հայ-կորեական տնտեսական կապերն ամրապնդվում են

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքը, 2023 թվականի սեպտեմբերի 14-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի կունենա հայ–կորեական տնտեսական համագործակցության համաժողով, որի նպատակն է խթանել և ընդլայնել Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական համագործակցությունը։

Համաժողովը կազմակերպում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կորեական առևտրային ներդրումների խթանման գործակալության (КОТRА) հետ համատեղ:

Մասնակցությունը գրանցելու (մինչև օգոստոսի 28-ը), ինչպես նաև օրակարգին և կորեական ընկերությունների ցանկին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք գրել nharoyan@mineconomy.am էլ․ հասցեին։

Կիսվել նյութով