Ինչպես տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության տելեգրամյան ալիքը՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ից 29-ը ԱՄՆ-ում նախատեսվում է անցկացնել Հայաստան — ԱՄՆ գործարար համաժողով։
Համաժողովին հրավիրվում են մասնակցելու գինեգործության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում ԱՄՆ գործարար շրջանակներին կներկայացվեն Հայաստանի ներդրումային միջավայրը և գործարար հնարավորությունները։
Մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ։
Հարցերի դեպքում զանգահարել +374 11 597 112, +374 11 597 119 հեռախոսահամարներով։