Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում սեպտեմբերի 25-ից 27-ը տեղի կունենա միջազգային «INNOPROM․ QAZAQSTAN» արդյունաբերական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ։
Կահավորված հայկական ազգային տաղավարը կազմակերպություններին տրամադրվելու է անվճար:
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները կարող են մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղումով և մինչև ս․թ․ սեպտեմբերի 11-ը գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով։
Մասնակցության տեղերը սահմանափակ են։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 11 597 139 հեռախոսահամարով։