ARMSME

«Ձեռներեցության համաշխարհային շաբաթ»․ Buissup-ը վերադառնում է նոր կոնֆերանսով

Buissup-ը վերադառնում է նոր կոնֆերանսով` այս անգամ «Ձեռներեցության համաշխարհային շաբաթ (GEW)»-ի շրջանակներում:

Ձեռներեցության համաշխարհային շաբաթը (GEW) միջոցառումների շարք է՝ միտված ոգեշնչելու աշխարհի բոլոր երկրներում և համայնքներում ապրող գործարարներին, օգնել նրանց կատարել առաջին քայլերը բիզնեսում և ապահովել գիտելիքով, փորձով և նեթվորքով։

GEW Armenia 2023 միջոցառումների շարքն անցկացվելու է նոյեմբերի 13-29 և ընդգրկելու է տարբեր միջոցառումներ՝ կոնֆերանսներ, ելույթներ, պանելային քննարկումներ, մրցույթներ, ցուցադրություններ և վորքշոփեր, որոնք նպատակ են հետապնդում ոգեշնչել ձեռներեցությունն ամբողջ Հայաստանով մեկ:

Միջոցառման ծրագիրը հագեցած է Հայաստանի ամենահայտնի ընկերությունների հիմնադիրների և թոփ-մենեջերների մասնակցությամբ պանելային քննարկումներով և ելույթներով, որոնց ընթացքում կխոսեն բիզնեսի արդի թրենդերից, որոնք թելադրում են ընկերությունների զարգացման ռազմավարությունները։

Թեմաներ՝

— Տիտանների ճակատամարտ. առցանց բիզնեսն ընդդեմ օֆլայնի

— Ճկուն ընթացակարգեր. հեռավար, թե՞ գրասենյակից աշխատանք

— Շինարարական բում. ի՞նչպես դիմակայել մեծ մրցակցությանը

— Հաջողության պատմություններ ռեստորանային բիզնեսում և այլն:

Կոնֆերանսի գրանցումները բաց են լինելու երկու փուլով և ընդամենը մի քանի ժամով, քանի որ տեղերը սահմանափակ են` առաջին փուլ՝ նոյեմբերի 1, երկրորդ փուլ՝ նոյեմբերի 8, 2023թ։

Buissup Conference-ը իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Կիսվել նյութով